Փախստականների դրությունը Հայաստանում թեմայով հետազոտությունն անց է կացվել ԿՐԻՆԳՈ ցանցի կողմից և պատրաստվել է զեկույց` Փախստականների դանիական խորհրդի աջակցությամբ: ՄԱԿ ՀԱ-ն ակտիվորեն մասնակցել է հետազոտությանը, որի արդյունքների հիման վրա էլ պատրաստվել և հրատարակվել է փախստականների հիմնախնդիրների վերաբերյալ երկլեզու զեկույցը:
ՄԱԿ-ի մոդել գիրքը մշակվել և հրատարակվել է 2008թ. ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի կողմից` ՄԱԿ Հանրային տեղեկատվության վարչության ֆինանսական աջակցությամբ: Սա Հայաստանում երբևէ տպագրված առաջին երկլեզու (հայերեն և անգլերեն) գիրքն է ՄԱԿ-ի մոդելի մասին:
Հազարամյակի զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների առաջընթացի զեկույցներ
ՄԱԿ-ի վրացական և շվեդական ասոցիացիաների համագործակցությամբ իրականացված "Վստահության կառուցումը և ՀԶՆ-ների խթանումը Հարավային Կովկասում" համատեղ ծրագրի շրջանակներում
2008թ. ՄԱԿ ՀԱ-ն մշակել և հրատարակել է ՀԶՆ-ներին նվիրված գրքույկ "Վստահության կառուցումը և ՀԶՆ-ների խթանումը Հարավային Կովկասում" ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի հետ համատեղ և Շվեդիայի ՄԱԿ-ի ասոցիացիայի աջակցությամբ:
2008թ. Փախստականների Դանիական խորհրդի աջակցությամբ հրատարակված Փախստականի ուղեցույցը մշակվել է ԿՐԻՆԳՈ ցանցի երևանյան համակարգման հենակետի հետ համատեղ ջանքերով` համախմբելով շուրջ 20 ՀԿ-ներ, այդ թվում նաև ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան:
ՄԱԿ ՀԱ լավագույն փորձառություններից մեկը ակտիվ մասնակցությունն էր Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի մշակմանը, մի եզակի փաստաթուղթ, որի ստեղծմանը աջակցել են Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: