ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության 39-րդ Գլխավոր համաժողով

"Աշխարհի քաղաքացինեըը հանուն ՄԱԿ-ի" քարոզարշավ

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանը և Գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը բոլոր տարածաշրջանները ներկայացնող ՄԱԿ-ի 49 ասոցիացիաների 122 ներկայացուցիչների շարքում էին:

Ամփոփում`

"Աշխարհի քաղաքացիները հանուն Միավորված ազգերի կազմակերպության" խորագրով ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության 39-րդ Գլխավոր համաժողովն անցկացվեց 2009թ. օգոստոսի 10-12-ը Սեուլում, որը հյուրընկալել էր Հարավային Կորեայի ՄԱԿ-ի ասոցիացիան:

  • Բացման արարողությունը պատվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, որը հիմնական զեկուցողն էր: Զեկույցներով հանդես եկան նաև Կորեայի Հանրապետության ՄԱԿ-ի ասոցիացիայի նախագահ Կիմ Սենգ Յունը, ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության հեռացող նախագահ Հանս Բլիքսը և Կորեայի Հանրապետության վարչապետ Հան Սենգ-սուն: Դր. Հանս Բլիքսը նախագահում էր Գլխավոր համաժողովը:
    Կոլումբիայի, Կոտ դ'Իվուարի, Խորվաթիայի, Մավրիտանիայի, Մորոկկոյի, Պորտուգալիայի, Ռուանդայի և Տոգոյի ՄԱԿ-ի ասոցիացիաները դարձան ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության նոր անդամներ:
  • Գլխավոր համաժողովին զուգահեռ անցկացվեց նաև ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության երիտասարդության 2-րդ լիագումար նիստը` 24 ՄԱԿ-ի ասոցիացիաներից 43 պատվիրակների մասնակցությամբ, որը կրկնակի ավելի էր 38-րդ Գլխավոր համաժողովի մասնակիցների թվից: Առաջին անգամ ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության երիտասարդության ներկայացուցիչը մասնակեց ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության համաժողովին քվեարկելու իրավունքով:

Ռազմավարություն`

  • Գլխավոր համաժողովը ընդունեց "Սեուլի հռչակագիր. ՄԱԿ-ի օրակարգը մեր օրակարգն է", որը որդեգրել է 2009-2012 ժամանակաշրջանի համար համընդհանուր ռազմավարական գործողությունները: Գլխավոր նպատակներն են` գործել հանուն խաղաղության և անվտանգության, օժանդակել կայուն զարգացմանը, և ամրապնդել միջազգային համագործակցությունը:
  • Գլխավոր համաժողովը բանաձևեր է ընդունել` Պաշտպանության պատասխանատվության, Միջուկային զենքի չտարածման և զինաթափման, Միջազգային խաղաղարար գործողությունների, Սուդանում ստեղծված իրավիճակի, Կլիմայի փոփոխության, Անապատացման, Գենդերային հավասարության կառուցման բարեփոխման, առավել լավ կառավարման և վերափոխված Գլխավոր ասամբլեայի միջոցով ՄԱԿ-ի քաջալերման, և Կառավարությունների կողմից իրենց բնակչության օժանդակության և տեղեկացման վերաբերյալ:
  • Խոսնակները ներկայացրեցին կայուն զարգացման, խաղաղության և զինաթափման, մարդու իրավունքների և ՄԱԿ-ի բարեփոխման վերաբերյալ քաղաքական հիմնահարցեր, որին հետևեց միևնույն թեմաների վերաբերյալ ոչ ֆորմալ քննարկումներ:



Ծրագրեր, անդամակցություն և բյուջե`

  • Համաշխարհային դաշնության սահմանադրությունը ենթարկվել է փոփոխության` վերացնելով որևէ հղում Միջազգային գործընկերներին, Անհատական գործընկերներին կամ քվեարկելու իրավունք չունեցող գործընկերներին:
  • Գլխավոր համաժողովը բանաձև ընդունեց Տեղեկատվության օգտագործման և հաղորդակցման տեխնոլոգիաների մասին ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության միջև առավել արդյունավետ համագործակցության նպատակով:
  • Ներկայացվեց Աշխարհի քաղաքացու քարոզարշավը` ներառելով այս քարոզարշավի շրջանակներում Քարտուղարության կողմից նախագծված ծրագրերի ամփոփումները:
  • Հաստատվեցին 2010 – 2012 տարվա համար նախատեսված բյուջեն և աուդիտի ենթարկված հաշիվները:

Ղեկավարություն`

  • Պարկ Սու Գիլը` Կորեայի Հանրապետության ՄԱԿ-ի նախկին մշտական համակարգողն, ընտրվել է նախագահ
  • Շվեյցարիայից Բոնիան Գոլմոհամմադին ընտրվել է Գլխավոր քարտուղար
  • Հնդկաստանից Սանդիփ Բհութորիան  ընտրվել է Գանձապահ
  • Էրվին Գոմբոշը (Հունգարիայի ՄԱԿ–ի ասոցիացիա), Ռենա Շաշուա-Հասսոնը (Իսրայելի ՄԱԿ-ի ասոցիացիա), և Մոհամմեդ Ռաշադ Դաուրեաուն (Մավրիտանիայի ՄԱԿ-ի ասոցիացիա) ընտրվել են փոխնախագահներ

Ութ նոր անդամներ են ընտրվել Գործադիր Կոմիտեում`

Ջեյ Ջեթվա – Ավստրալիայի ՄԱԿ-ի ասոցիացիա
Կարլոս Ամատ Ֆորես- Կուբայի ՄԱԿ-ի ասոցիացիա
Քրիստոս Թեոդոլու – Կիպրոսի ՄԱԿ-ի ասոցիացիա
Հելենա Լաուկկո – Ֆինլանդիայի ՄԱԿ-ի ասոցիացիա
Ռամազ Ապծիաուրի - Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիա
Կվանգ բուն Լի – Սինգապուրի ՄԱԿ-ի ասոցիացիա
Էդուարդ Սագարա Տրիաս – Իսպանիայի ՄԱԿ-ի ասոցիացիա
Ալեքսանդր Գաբելիկ – Շվեդիայի ՄԱԿ-ի ասոցիացիա
  • ՄԱԿ-ի Միացյալ Թագավորության ասոցիացիայից Սեմ Դոուսը և ԱՄՆ ՄԱԿ-ի ասոցիացիայից Թոմաս Միլլերը Գործադիր Կոմիտեի կողմից նշանակվեցին Ռոդնի Ֆիլդինգի և Իրվինգ Սթոլբերգի թափուր պաշտոններում:
  • Գործադիր կոմիտեն նախագահ ընտրեց Քեթրին Ուայթին (Կանադայի ՄԱԿ-ի ասոցիացիա): Փոխնախագահներ ընտրվեցին Ալեքսեյ Բորիսովը (ՌԴ ՄԱԿ-ի ասոցիացիա) և Սուրեշ Սրիվաստավան (Հնդկաստանի ՄԱԿ-ի ասոցիացիա):
  • Գլխավոր համաժողովը Հանս Բլիքսին շնորհեց պատվավոր նախագահի կոչում:
  • Համաշխարհային դաշնության երիտասարդությունն ընտրեց 9 անդամից բաղկացած Համակարգող կոմիտե Արգենտինայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Գվատեմալայի, Քենիայի, Կորեայի Հանրապետության, Նեպալի, Իսպանիայի և Շվեյցարիայի ՄԱԿ-ի  ասոցիացիաների երիտասարդության ներկայացուցիչներից:

Հատուկ իրադարձություններ`

  • ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը և Կորեայի արտաքին գործերի և առևտրի նախարարը բացման խոսքով հանդես եկան Կորեայի Հանրապետության ՄԱԿ-ի ասոցիացիայի կողմից հյուրընկալած պաշտոնական ճաշկերույթին:
  • ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Ընկերներն ընդունելություն կազմակերպեցին բոլոր պատվիրակների համար Գլխավոր համաժողովի երկրորդ երեկոյի ընթացքում: ՄԱԿ-ի ասոցիացիաների Խորհրդի Ընկերների անդամ և ՄԱԿ-ի Հիմնադրամի Գլխավոր խորհրդատու Ջիլիան Սորենսը հանդես եկավ մասնակիցներին ուղղված ուղերձով:
  • Նամսան այգում անցկացվեց ծառատունկի արարողություն, որտեղ կորեական սոճի տնկվեց հանգուցյալ պրն. Արթուր Ռոսի հիշատակին, որը "ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության Ընկերների" հիմնադիրն էր և կազմակերպության վաղեմի հովանավորն ու աջակիցը:
© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
design by www.lilsdesign.com