“Վստահության կառուցումը Հարավային Կովկասում” 2008/2009"Վստահության կառուցումը Հարավային Կովկասում" ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի վրացական և շվեդական ասոցիացիաների կողմից ՄԱԿ-ի հայկական և վրացական ասոցիացիաների և ՄԱԿ-ի ադրբեջանական ասոցիացիայի նախաձեռնող խմբի հետ համատեղ: Ծրագիրն իրականացվելու է 2008-2009թթ. Ֆորում Սիդի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել վստահության կառուցմանը, ցանցային աշխատանքին և Հազարամյակի զարգացման նպատակների իրագործմանը (ՀԶՆ) Հարավային Կովկասում:   Ծրագրի գործողություններն են`
• Վստահության կառուցումը Հարավային Կովկասում • Վստահության կառուցումը Շիդա Քարթլիում • ՀԶՆ խթանում Վստահության կառուցումը Հարավային Կովկասում ծրագրով նախատեսվում է հզորացնել ՄԱԿ-ի Կովկասյան ասոցիացիաների գործունեությունը, աջակցել ՄԱԿ-ի հայկական ասոցիացիային և ՄԱԿ-ի ադրբեջանական ասոցիացիայի նախաձեռնող խմբին իրականացնել իրենց մանդատը/լիազորությունները, ինչպես նաև իրականացնել վստահության կառուցմանը, երիտասարդներին և քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված ծրագրեր: Հարավկովկասյան ՄԱԿ-ի ասոցիացիաների ցանցային աշխատանքը հզորացնելու նպատակով կկազմակերպվեն հանդիպումներ, ՄԱԿ-ի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման քարոզարշավներ, ազգային և տարածաշրջանային ՄԱԿ-ի մոդելներ և երիտասարդական այլ ծրագրեր: Կմշակվեն և կիրականացվեն համատեղ գործողություններ և քարոզարշավներ:
Ծրագիրը նպատակ ունի նաև վստահություն կառուցել Շիդա Քարթլիում` Վրաստանում հակամարտություններից տուժված տարածքների տարբեր խմբերի միջև (Շիդա Քարթլի, Ցխինվալի), անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով ապահովելով հզորացնել քաղհասարակության դերակատարներին, ընդգրկելով կանանց և երիտասարդներին վստահության կառուցման գործընթացում:
ՀԶՆ-ների խթանումը նախատեսում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կատարել հետազոտություններ ՀԶՆ-ների վերաբերյալ և տպագրել ՀԶՆ առաջընթացի զեկույցներ: Կկազմակերպվեն նաև ՀԶՆ-ների վերաբերյալ իրազեկության բարձրացման քարոզարշավներ:
|