Այսօր շատերն են անդրադառնում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, գործում հանուն ոլորտի բարելավման, նախագծում տարբեր ծրագրեր` ուղղված քաղաքացիական հասարակության հետագա բնականոն առաջընթացին, բայց ոչ բոլորը գիտեն այն մարդակնց անունները, ովքեր կանգնած են ոլորտի հիմնադրման ակունքներում և ում եռանդուն գործունեության շնորհիվ սկզիբ դրվեց Հայաստանի Նորանկախ Հանրապետության քաղաքացիական հասարակությանը: Այս առաջամարտիկների շարքում է ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Ասատրյանը:
ավելին

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան (ՄԱԿ ՀԱ) ողջունում է Ձեզ իր կայքում: Մենք հպարտ ենք Ձեզ ներկայացնելու մեր նպատակները, գաղափարները, սկզբունքներն ու ծրագրերը:

Շրջեք մեր կայքի էջերով` ծանոթանալով ՄԱԿ ՀԱ-ին և տեղեկանալով մեր հաջողությունների մասին:
Միացեք Facebook սոցիալական ցանցում ստեղծված մեր խմբին` արտահայտելու ձեր տեսակետն ու գրելու կարծիք` առանձնացված թեմաների շուրջ:

Թերթեք մեր Նորություններ և Միջոցառումներ էջը` տեղեկանալու, թե ինչ նորություններ կան և ինչ է սպասվում մոտ ապագայում:

Բարձր գնահատելով մեր գործընկերների հետ համագործակցությունը` մենք առանձին էջ ենք հատկացրել ՄԱԿ ՀԱ-ի գործընկերներին: Հետաքրքրված եք ՄԱԿ-ի Մոդելո՞վ, տեղեկացնենք, որ առանձին էջ էլ հատկացված է երիտասարդական այս մեծ ծրագրին: Առաջարկում ենք նաև ծանոթանալ Ծրագրեր բաժնին, որտեղ կարող եք տեղեկություն ստանալ մեր բոլոր ծրագրերի ու արձանագրած հաջողությունների մասին: Հետադարձ կապ էջը ձեր տեսակետն արտահայտելու և մեզ հարցեր հղելու համար է: Չմոռանաք գրել մեզ, Ձեր կարծիքը մեզ համար հետաքրքիր ու  կարևոր է:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա

ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության 40-րդ Գլխավոր համաժողով

AddThis Social Bookmark Button

2012թ.-ի նոյեմբերի 6-ից 10-ը Ռիո դե Ժանեյրոյի ԻՄԲԵԿ համալսարանում ՄԱԿ-ի Բրազիլիայի ասոցիացիայի հյուրընկալությամբ կայացել է ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության “Արագացնելով առաջընթացը` մինչև 2015 և դրանից հետո”  խորագրով 40-րդ պլենար նստաշրջանը, որին ի թիվս այլ երկրների պատվիրակների մասնակցել է նաև ՄԱԿ ՀԱ նախագահ Ա.Պոդոսյանը:

 

ՄԱԿ-ի առաջին Գլոբալ մոդել

AddThis Social Bookmark Button
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ուսանողական պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի առաջին Գլոբալ մոդելին

   

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան անդամագրվել է ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնությանը 2006թ.:
© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
designed by www.lilsdesign.com