Այսօր շատերն են անդրադառնում Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, գործում հանուն ոլորտի բարելավման, նախագծում տարբեր ծրագրեր` ուղղված քաղաքացիական հասարակության հետագա բնականոն առաջընթացին, բայց ոչ բոլորը գիտեն այն մարդակնց անունները, ովքեր կանգնած են ոլորտի հիմնադրման ակունքներում և ում եռանդուն գործունեության շնորհիվ սկզիբ դրվեց Հայաստանի Նորանկախ Հանրապետության քաղաքացիական հասարակությանը: Այս առաջամարտիկների շարքում է ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարեն Ասատրյանը:

90-ականներից Կարեն Ասատրյանը դարձավ Հայաստանում հասարակական ոլորտի ամենավառ առաջնորդներից մեկը: Նրա եռանդուն ու նվիրյալ աշխատանքը հետապնդում էր մեկ նպատակ` նպաստել այն հասարակության ստեղծմանը, որի կենտրոնում գիտակից քաղաքացին է` իր իրավունքներով և պարտականություններով:

“Մենք ենք կերտում մեր պատմությունը” կարգախոսի ներքո Կարեն Ասատրյանն իր գործընկերների և հետևորդների հետ դարձավ այն կարևոր փոփոխությունը, որն ի հեճուկս մի շարք դժվարությունների, շունչ տվեց  քաղաքացիական հասարակությանը մեր հանրապետությունում:

Նրա խիզախ բնավորությունը, անկոտրում կամքն ու ամուր հավատքն այսօր ոլորտի շատ երիտասարդների համար օրինակ է և ծառայում է որպես ոգեշնչման աղբյուր նոր սերունդների համար:
           
Կարեն Ասատրյանը ստանձնեց մեծ ու խրթին պատասխանատվություն, այն է` իր գիտելիքներով և տարիների ընթացքում կուտակված փորձով նպաստել քաղաքացիական մշակույթի ձևավորմանը` մարդու բարձրագույն արժեքները տարածելով հասարակական աշխատանքի խողովակներով: Իր մասնագիտական ուղու սկզբից մինչև վերջ Կարեն Ասատրյանի նախաձեռնելիությունն ու վստահությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության լուսավոր ապագայի հանդեպ դրսևորվեցին մի շարք նախագծերում` հասարակության ամենատարբեր շերտերին առաջնորդելով դեպի ժողովրդավարական արժեքներ, ավելին

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան (ՄԱԿ ՀԱ) ողջունում է Ձեզ իր կայքում: Մենք հպարտ ենք Ձեզ ներկայացնելու մեր նպատակները, գաղափարները, սկզբունքներն ու ծրագրերը:

Շրջեք մեր կայքի էջերով` ծանոթանալով ՄԱԿ ՀԱ-ին և տեղեկանալով մեր հաջողությունների մասին:
Միացեք Facebook սոցիալական ցանցում ստեղծված մեր խմբին` արտահայտելու ձեր տեսակետն ու գրելու կարծիք` առանձնացված թեմաների շուրջ:

Թերթեք մեր Նորություններ և Միջոցառումներ էջը` տեղեկանալու, թե ինչ նորություններ կան և ինչ է սպասվում մոտ ապագայում:

Բարձր գնահատելով մեր գործընկերների հետ համագործակցությունը` մենք առանձին էջ ենք հատկացրել ՄԱԿ ՀԱ-ի գործընկերներին: Հետաքրքրված եք ՄԱԿ-ի Մոդելո՞վ, տեղեկացնենք, որ առանձին էջ էլ հատկացված է երիտասարդական այս մեծ ծրագրին: Առաջարկում ենք նաև ծանոթանալ Ծրագրեր բաժնին, որտեղ կարող եք տեղեկություն ստանալ մեր բոլոր ծրագրերի ու արձանագրած հաջողությունների մասին: Հետադարձ կապ էջը ձեր տեսակետն արտահայտելու և մեզ հարցեր հղելու համար է: Չմոռանաք գրել մեզ, Ձեր կարծիքը մեզ համար հետաքրքիր ու  կարևոր է:

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա

ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնության 39-րդ Գլխավոր համաժողով

"Աշխարհի քաղաքացինեըը հանուն ՄԱԿ-ի" քարոզարշավ

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանը և Գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը բոլոր տարածաշրջանները ներկայացնող ՄԱԿ-ի 49 ասոցիացիաների 122 ներկայացուցիչների շարքում էին:

Ավելին...

 

Առաջին ՄԱԿ-ի Գլոբալ Մոդել

ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիայի կողմից առաջադրված ինը ուսանողներ մասնակցեցին առաջին ՄԱԿ-ի Գլոբալ մոդելին

Ավելին...

   

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան անդամագրվել է ՄԱԿ-ի ասոցիացիաների համաշխարհային դաշնությանը 2006թ.:
© 2009 ՄԱԿ ՀԱ.Բոլոր իրավունքները պաշտպանված են
design by www.lilsdesign.com